Կոնտե. «Սելթիկը» երբեք չի հանձնվում

Կոնտե. «Սելթիկը» երբեք չի հանձնվում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուս»-«Սելթիկ» խաղից առաջ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է.

-Վաղվա հանդիպումն անչափ կարևոր է: Մենք պետք է 90 րոպեների ընթացքում պահպանենք առավելությունը, թեպետ հաղթանակ ենք տոնել արտագնա խաղում: Չէ՞ որ ֆուտբոլում հաճախ են հրաշքներ պատահում, հատկապես եթե խաղադաշտ եք դուրս գալիս ոչ համապատասխան տրամադրությամբ: Իսկ «Սելթիկը» երբեք չի հանձնվում: Մենք պետք է անչափ ուշադիր լինենք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում