«Միլանը» չի շտապում երկարձգել Ալեգրիի հետ պայմանգիրը

«Միլանը» չի շտապում երկարձգել  Ալեգրիի հետ պայմանգիրը

Իտալական մամուլը տեղեկացնում է, որ «Միլանի» ղեկավարությունը դեռ չի պատրաստվում երկարաձգել գլխավոր մարզիչ Մասիմիանո Ալեգրիի հետ պայմանագիրը: Ակումբի փոխնախագահ Անդրանո Գալլիանին այս առիթով ասել է.

-Ես Ալեգրիին ասել եմ, որ նա հիանալի աշխատեց: Մենք դեռ ժամանակ ունենք պայմանագրի երկարաձգման մասին մտածելու համար: Ինչ վերաբերում է մեր դիրքերին Ա սերիայում, ապա բոլոր ակումբները` «Նապոլիից» սկսած «Ռոմայով» վերջացրած, կարող են պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում