«Ինտերը» տուգանել է Կասսանոյին Ստրամաչոնիի հետ վիճելու համար
05/03/2013 22:22
Նմանատիպ
«Ինտերի» ղեկավարությունը որոշել է տուգանել Անտոնիո Կասսանոյին 40000 եվրոյով Անդրեա Ստրամաչոնիի հետ վիճաբանելու համար:Կոնֆլիկտը սկսել է անցյալ շաբաթվանից, որի արդյունքում Կասսանոն զրկվել էր Ա սերիայի 17-րդ տուրում «Կատանիայի» հետ խաղալու հնարավորությունից:
Երեկ ֆուտբոլիստը վերադարձել է իր մարզումներին:Նա նաև ներողություն է խնդրել թիմակիցներից և մարզիչներից:
Սպսավում է, որ Կասսանոն կխաղա արդեն Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում կայանալիք «Տոտենհեմի» հետ խաղում: