«Կորինտիանսի» ֆուտբոլիստը` «Ման.Յունայթեդի» դիտակետում
05/03/2013 23:50
Նմանատիպ
Երիտասարդ պաշտպան Անտոնիո Կառլոսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Կորինտիանսին», սակայն նա հանդես է գալիս «Օեստեում», հայտնվել է «կարմիր սատանաների» ուշադրության կենտրոնում: Մամուլում շրջանառվող այդ լուրերի վերաբերյալ «Օեստեի» տնօրեն Մաուրո Գուերրան ասել է.
«Պայմանագրով Անտոնիոն մեր թիմում կխաղա մինչև նոյեմբեր: Չենք պատրաստվում նրանից հրաժարվել, թեպետ հասկանում ենք, որ նա միայն վարձավճարով է խաղում մեզ մոտ: Այդ իսկ պատճառով էլ «Ման. Յունայթեդի» ցուցաբերած հետաքրքրության վերաբերյալ հարցրեք «Կորինտիանսի» ղեկավարությանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում