Բուսկետս. Թիմում զգացվում է Վիլանովայի կարիքը

Բուսկետս. Թիմում զգացվում է Վիլանովայի կարիքը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերխիո Բուսկետսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի բացակայության մասին: Հիշեցնենք, որ Վիլանովան ԱՄՆ-ում բուժվում է քաղցկեղից:

«Երբ մարզիչը մեզ հետ չէ, մենք շատ ենք կարոտում նրան: Թիմում զգացվում է Վիլանովայի կարիքը, սակայն մենք չենք պատրաստվում նահանջել: Պետք է շարունակենք պայքարը, ինչպես անում է Տիտոն: Այդ իսկ պատճառով էլ «Միլանի» հետ հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Պատրաստվում ենք հաղթել և հաղթանակը նվիրել Վիլանովային»,-ասել է Բուսկետսը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում