«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ տվեց Չեմպիոնների լիգային (տեսանյութ)
Նմանատիպ
«Օլդ Թրաֆորդն» այսօր ընդունեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ» պատասխան հանդիպումը: Առաջին խաղում հաշիվը 1:1 էր:
Այս հանդիպման առաջին 45 րոպեները թեև գոլերով աչքի չընկան, սակայն պայքարը բուռն էր ու կոպիտ: Խաղասկզբին Անխել դի Մարիան վնասվածք ստացավ ու փոխարինման դուրս եկավ Կական:
Երկորդ խաղակեսում` հանդիպման 50-րդ րոպեին Սերխիո Ռամոսը բացեց խաղի հաշիվը, սակայն գնդակն ուղարկելով սեփական դարպասը: 66-րդ րոպեին Լուկա Մոդրիչը գրավեց Դե Խեայի դարպասն ու վերականգնեց խաղի ինտրիգը: 69-րդ րոպեին տեղի ունեցավ այն, ինչ մասին խոսում էր ֆուտբոլասեր ամբողջ հասարակությունը. Ռոնալդուն գրավեց նախկին թիմի դարպասը:
Մրցավարի ավելացրած 5 րոպեները հաշվի մեջ փոփոխություն չգրանցեցին:
Այսպիսով Չեմպիոնների լիգայի գավաթի համար հետագա պայքարից դուրս մնաց «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ մադրիդցիները ևս մեկ քայլով մոտեցան իրենց նպատակին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում