Ռոնալդու. Գոլերը չեմ տոնել` հարգելով ակումբին և երկրպագուներին

Ռոնալդու. Գոլերը չեմ տոնել` հարգելով ակումբին և երկրպագուներին

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր նախկին ակումբի`«Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո պատմել է  խաղից ստացած տպավորություններից:

«Ես չեմ տոնել «Մանչեսթերի» դարպասը խփած գոլերը` ակումբի և երկրպագուների հանդեպ ունեցածս հարգանքից ելնելով: Սա իմ երկրորդ տունն է, ուր առաջվա պես աշխատում և խաղում են ինձ հարազատ մարդիկ: Սա մի տեղ է, ուր ես անչափ երջանիկ եմ եղել:

Ես կատարեցի իմ աշխատանքը: «Ռեալը» հաղթեց և առաջ է ընթանում, իսկ ես շատ ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց: Ես աննկարագրելի զգացողություններ ունեի. պարզապես չէի կարող դրանք արտահայտել այստեղ: Այժմ ցանկանում ենք քայլ առ քայլ մոտենալ Չեմպիոնների լիգայի եզրափակչին»,-ասել է Ռոնալդուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում