Մոուրինյո. Հասկանում եմ, թե հիմա ինչ է կատարվում Ֆերգյուսոնի հոգում

Մոուրինյո. Հասկանում եմ, թե հիմա ինչ է կատարվում Ֆերգյուսոնի հոգում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է  «Ման. Յունայթեդի» հետ խաղում Նանիին կարմիր քատ ցույց տալու դրվագից (1:2).

-Հասկանում եմ, թե հիմա ինչ է կատարվում Ֆերգյուսոնի հոգում: Նույն բանը ես էի զգում, երբ երկու տարի առաջ նույն առաջնության կիսաեզրափակչում Պեպեին հանեցին դաշտից: Այդ դրվագում Ալվեսը և Պեպեն չէին բախվել, ուստի զգուշացումն էլ բավարար կլիներ: 

Հիշեցնենք, որ Նանին խաղի 56-րդ րոպեին կոպիտ խաղի պատճառով հեռացվեց դաշտից: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում