Հենրիխ Մխիթարյան. Խնդիրը մեր մեջ էր

Հենրիխ Մխիթարյան. Խնդիրը մեր մեջ էր

Դորդմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումից հետո (0:3) «Շախտյորի» հայազագի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել 2+2 հեռուստաալիքին: Հարցազրույցը ներկայացրել է isport.ua կայքը

-Չես էլ հիշի, թե վերջին անգամ երբ էր, որ «Շախտյորն» այսքան դժվարությամբ խաղա, որքան այս մրցավեճում էր։ Թիմն այսօր նման չէր իրեն…

-Այո՛, այնքան էլ լավ չէինք խաղում, իսկ երկրորդ խաղակեսին ինչ-ինչ պահեր գոնե ստեղծեցինք, բայց չկարողացանք դրանք իրացնել։ Կարծում եմ, սա մեզ համար շատ լավ դաս կլինի, որպեսզի այլևս չսխալվենք այնպես, ինչպես այսօր և որպեսզի հետագայում ամեն ինչ լավ լինի։

-Այսօր խնդիրներ կային, գրեթե, բոլոր գոտիներում, շատ դժվարությամբ էիք պաշտպանությունից անցնում հարձակման։ «Բորուսիան» էր այդքան ուժեղ և չէր թողնում ոչինչ անել, թե՞ «Շախտյորի» մոտ չստացվեց խաղը։

-Կարող եմ ասել, որ ավելի շատ մեզ մոտ ինչ-որ բան չէր ստացվում, քան թե «Բորուսիան» չէր թողնում խաղալ, որովհետև երկրորդ խաղակեսում մենք առավելություն ունեինք և մրցակցից ավելի լավ էինք խաղում։ Խնդիրը մեզանում է։

-Կրկին առաջին գնդակը բաց թողեցիք ստանդարտ դիրքից, միգուցե և, ամենավճռորոշ գնդակը։ Դուք աշխատե՞լ էիք ստանդարտների վրա։

-Աշխատել էինք։ Բայց ի՞նչ կարող էինք անել, եթե չունենք այնպիսի բարձրահասակ ֆուտբոլիստներ, որպիսին ունի «Բորուսիան» կամ այլ թիմերը։ Բայց դա նշանակություն չունի, և մենք չպետք է բաց թողնեք ամեն անգամ, այլ պարտավոր ենք պայքարել և հաղթահարել դժվարությունների արգելքը։

Կարծում եմ, մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հետագայում նման գոլեր բաց չթողնենք։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում