Բեքհեմ. Ես այլևս այն արագությունը չունեմ, ինչ ունեի 21 տարեկանում
06/03/2013 12:41
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի նորեկ Դևիդ Բեքհեմը խոսել է Չեմպիոնների լիգայի «ՊՍԺ»-«Վալենսիա» առաջիկա խաղից:
«Ցավոք, ես արդեն այնպիսի արագություն չունեմ, ինչ ունեի 21 տարեկանում: Ամեն դեպքում, ես կփորձեմ խաղալ իմ մակարդակով: Ֆուտբոլի հանդեպ իմ կիրքն առաջվա նման է և առհասարակ ես լի եմ էներգիայով: Առաջվա պես ես ցանկանում եմ խաղադաշտ դուրս գալ և հաղթել բոլոր մրցակիցներին»,-ասել է Դևիդ Բեքհեմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում