«Ման. Յունայթեդ» – «Չելսի» հանդիպումը կվարի Հովարդ Վեբը

«Ման. Յունայթեդ» – «Չելսի» հանդիպումը կվարի Հովարդ Վեբը

Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի «Ման. Յունայթեդ» – «Չելսի» հանդիպումը կվարի 41-ամյա մրցավար Հովարդ Վեբը: Խաղը նշանակված է մարտի 10-ին, «Օլդ Թրաֆորդում»:

Նշենք, որ Վեբը վերջին անգամ 2011-ին է դատել «Ման. Յունայթեդի» սեփական դաշտում անցկացրած խաղը: Այդ ժամանակ Անգլիայի գավաթի առաջնությունում վերջններս պայքարում էին «Լիվերպուլի» դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում