Կլիչկո. Պիանետան երիտասարդ է ու ձախլիկ

Կլիչկո. Պիանետան  երիտասարդ է ու ձախլիկ

Ծանրքաշային կարգում աշխարհի չեպիոն Վլադիմիր Կլիչկոն խոսել է իր առաջիկա մրցակցի` Ֆրանչեսկո Պիանետայի մասին.

-Շատ եմ հարգում նրան: Նա մարտական բարձր ոգի ունի, երիտասարդ է ու ձախլիկ: Պիանետան ամեն ինչ կանի նպատակին հասնելու համար: Ես դա հասկանում եմ ու պատրաստվելու եմ: Մանգեյմը յուրահատուկ վայր է, 2006-ին այնտեղ հաղթեցի Բյորդին ու սկսեցի երկրորդ կարիերաս: Սա արդեն չորրորդ մենամարտս է լինելու տեղի արենայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում