Հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանը կմրցի Մագնուս Կարլսենի հետ

Հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանը կմրցի Մագնուս Կարլսենի հետ

Մարտի 14-ին Լոնդոնում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որին մասնակցելու է աշխարհի երրորդ և Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը: Մրցաշարի վիճակահանությունն արդեն տեղի է ունեցել և հայտնի է, որ առաջին տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: 

Հավելենք` հավակնորդների մրցաշարի հաղթողը աշխարհի թագի համար պայքարելու է գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում