Մեսսի. Եթե «Միլանը» կարողացավ մեզ հաղթել, ապա մենք էլ կկարողանանք

Մեսսի. Եթե «Միլանը» կարողացավ մեզ հաղթել, ապա մենք էլ կկարողանանք

Թեպետ Իտալիայում տեղի ունեցած առաջին խաղում «Բարսելոնան» 2:0 հաշվով զիջեց «Միլանին», այնուհանդերձ կատալոնացիները մարտական են տրամադրված «Նոու Կամպում» կայանալիք խաղին: «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին առաջիկա հակամարտության մասին ասել է.

«Միանգամայն պարզ է, որ մենք պետք է շատ աշխատենք խաղը կարգավորելու համար: Վերջին շրջանում մի շարք պարտություններ կրեցինք, ուստի անհրաժեշտ է վերադառնալ հաղթական ընթացքին: Թիմում բոլորն էլ դա են ուզում: «Միլանին» անհրաժեշտ հաշվով հաղթելը չափազանց բարդ կլինի, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Եթե նրանք կարողացան հաղթել, ապա մենք ևս կկարողնանք»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում