Մեսսին ցանկանում է խաղալ Ուեյն Ռունիի և Գարեթ Բեյլի հետ

Մեսսին ցանկանում է խաղալ Ուեյն Ռունիի և Գարեթ Բեյլի հետ

«Բարսելոնայի» առաջատարը պատասխանել է Daily Mail-ի լրագրողի հարցերին:

«Ուեյն Ռունին և Գարեթ Բեյլը հոյակապ ֆուտբոլիստներ են, նրանք մեծ օգուտ են տալիս իրենց թիմերին: Ւսկ ես միշտ ցանկանում եմ խաղալ լավագույնների հետ: Այս մասին ես պետք է զգուշորեն խոսեմ, որովհետև չեմ կարծում` նրանք մոտակա ժամանակներս կլքեն իրենց ակումբները»,-ասել է Մեսսին, ապա խոսել նաև «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուից.

«Ինձ անըդհատ հարցնում են նրա մասին: Մենք չենք ցանկանում ոչ ոքի համեմատել: Մենք չենք խաղում, որպեսզի տեսնենք, թե ով է ավելի ուժեղ. պարզապես փորձում ենք տիտղոսներ նվաճել: Համեմատությունը ես թողնում եմ ձեզ»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում