««Բարսելոնային» անակնկալ է սպասվում»

««Բարսելոնային» անակնկալ է սպասվում»

«Դեպորտիվոյի» ֆուտբոլիստ Խուան Կարլոս Վալերոնը հայտարարել է, որ իրենց թիմը բնավ չի վախենում «Բարսելոնայից» և պատրաստ է վերջինիս անակնկալ մատուցել:

«Մենք թիմային ոգի և սեփական ուժերի նկատմամբ հավատ ունենք: Դրանք այն գործոններն են, որոնք կարող են օգնել «Բարսելոնային» հաղթելու համար: Մենք կորցնելու ոչինչ չունենք: Գիտակցում ենք, որ «Բարսելոնայի» դեմ անչափ բարդ է խաղալ, բայց պատրաստ ենք դրան:

Նրանք անըդհատ տեղաշարժվում են խաղադաշտում և մրցակցին գրոհ կազմակերպելու հնարավորություն չեն տալիս: Բայց մենք չենք մտածում այդ մասին: Կփորձենք «Բարսելոնային» մեր խաղով անակնկալ մատուցել»,-ասել է Վալերոնը:

Նշենք, որ «Բարսելոնա»-«Դեպորտիվո» խաղը կկայանա «Նոու Կամպ» մարզադաշտում` Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում