Մորատին ցանկանում է հետ վերադարձնել Լեոնարդոյին

Մորատին ցանկանում է հետ վերադարձնել Լեոնարդոյին

La Gazzetta dello Sport-ը գրում է, որ Մասսմիո Մորատին պարբերաբար հանդիպում է «ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ: Պարբերականը հաղորդում է` Մորատին ցանկանում է բրազիլացի մասնագետին կրկին առաջարկել «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնը, որը զբաղեցնելիս Լեոնարդոն արդեն 2010 թվականին հասել է հաջողության:

Սակայն «ՊՍԺ»-ի ղեկավարությունն թիմի տնօրենից ոչ մի կերպ չի ցանկանում բաժանվել: Ակումբի սեփականատեր Նասսեր Ալ-Խելաիֆին այս առիթով ասել է.

«Լեոնարդոն կմնա ակումբում, որովհետև ես գոհ եմ նրա աշխատանքից: Ամեն ինչ հոյակապ է ընթանում, նա շատ լավ է աշխատում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում