Հնարավոր է` Պացցինին չմասնակցի «Բարսելոնայի» հետ խաղին
09/03/2013 18:30
Նմանատիպ
Երեկ տեղի ունեցած «Ջենոա»-«Միլան» խաղում Ջամպաոլո Պացցինին վնասվածք է ստացել: Այսօր ֆուտբոլիստը բժշկական ստուգման է ենթարկվել և հետազոտությունը ցույց է տվել` Պացցինիի մոտ, հավանաբար, միկրոկոտրվածք կա:
Մոտ օրերս ֆուտբոլիստը հավելյալ բուժզննում կանցնի: Եթե ախտորոշումը հաստատվի, ապա Պացցինին չի կարողանա օգնել իր թիմին «Բարսելոնայի» հետ արտագնա խաղում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում