Մանչինի. Առաջին կեսից հետո խաղը պետք էր ավարտել
10/03/2013 00:22
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Անգլիայի գավաթի քառորդ եզափակչում «Բարնսլիի» հանդեպ տոնած գերխոշոր` 5:0 հաշվով հաղթանակը:
«Մենք հիանալի խաղ անցկացրինք: Արագ գոլը մեզ օգնեց չլարվել և գործը հանգստությամբ իր տրամաբանական ավարտին հասցնել: Դեռևս առաջին խաղակեսից հետո մեր թիմն առջևում էր 3 գնդակի տարբերությամբ: Դրանից հետո խաղը պետք էր պարզապես ավարտել:
Ես ցանկանում էի, որ այս աչքի ընկնեին թիմի երկու հարձավողներն էլ, սակայն Էդին Ջեկոն գոլ չխփեց: Թեպետ նրա աշխատանքը չեմ կարող անտեսել:
Առանձնապես ցանկանում եմ գովել Կարլոս Տևեսին, ով բոլոր գոլերի ժամանակ մասնակցություն ցուցաբերեց: Բացի նրանից, որ հեթ-տրիկ ձևակերպեց նաև երկու գոլ ստեղծեց»,-Մանչինիիի խոսքերը մեջբերել է BBC-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում