«Ֆեյենորդի» 18-ամյա տաղանդը` «Յուվենտուսի», «Միլանի» ուշադրության կենտրոնում
10/03/2013 14:50
Նմանատիպ
«Ֆեյենորդի» 18-ամյա կիսապաշտպան Թոնի Վիլիենը հայտնվել է իտալական ակումբների ղեկավարության ուշադրության կենտրոնում: Չնայած երիտասարդությանը, Հոլանդիայի երիտասարդական հավաքականի ձախ կիսապաշտպանը դարձել է իր թիմի հիմնական դերակատարը:
La Stampa-ն գրում է, որ տաղանդավոր ֆուտբլիստով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ. այդ թվում` «Յուվենտուսը», «Միլանը»: Նշենք, որ «Ֆեյենորդի» հետ Վիլիենը պայմանագիր ունի մինչև 2016 թվականը, թեպետ արդեն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է խզել այն և տեղափոխվել Իտալիա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում