Նոր հայերը. Հայկական ֆուտբոլի 10 աստղերը

Նոր հայերը. Հայկական ֆուտբոլի 10 աստղերը

Ռուսական հեղինակավոր և առաջատար sports.ru կայքը Յուրա Մովսիսյանի` «Սպարտակի» կազմում փայլուն ելույթներից հետո առանձին ֆոտոշարքով անդրադարձել է հայկական ֆուտբոլի ներկայիս 10 աստղերին:

1. Կայքն առաջինը նշել է «Շախտյորի» առաջատարներից Հենրիխ Մխիթարյանին. գրելով` այս աշնանը ֆուտբոլային Եվրոպան ճանաչեց Հենրիխ Մխիթարյանին:

2. Յուրա Մովսիսյան` Մոսկվայի «Սպարտակի» նոր հույսը:

3. Մարկոս Պիցցելի` բրազիլացի հայը. նա դեռ «Կուբանում» է:

4. Արազ Օզբիլիս` «Կուբանի» ևս մեկ տաղանդավոր ֆուտբոլիստ: Ծնվել է Թուրքիայում, դաստիարակվել` Հոլանդիայում, խաղում է «Կուբանում» և Հայաստանի ազգային հավաքականում:

5. Ռոման Բերեզովսկի. նա արդեն 40 տարեկան է, բայց դեռ Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահն է:

6. Էդգար Մանուչարյան. «Այաքսի» սանը խաղում է «Ուրալում»:

7. Գևորգ Ղազարյան` Դոնեցկի «Մետալուրգի» աստղը:

8. Կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ևս Դոնեցկի «Մետալուրգից» է:

9. Ուրուգվայիցի հայ Մարիո Գևեգոզյանըխաղում է ուրուգվայական «Ֆենիկսում» և պատրաստվում է իր նորամուտին Հայաստանի ազգային հավաքականում:

10. «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը ևս սպասում է հավաքականում իր մեկնարկին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում