«Բորուսիային» հետաքրքրում է Գամեյրոն

«Բորուսիային» հետաքրքրում է Գամեյրոն

Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Կեյվին Գամեյրոն կարող է հայտնվել Գերմանիայում:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»: Խաղացողը մեկնարկային կազմում չի հայտնվում Զլատան Իբրահիմովիչի պատճառով և ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի փարիզյան ակումբը:

Գերմանական ակումբի սկաուտները երեկ հետևել են Գամեյրոյի խաղին «Նանսիի» հետ հանդիպման ժամանակ:

Կեյվինի պայմանագիրը նախատեսված է մինչև 2015թ.-ի հունիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում