Սոչին պատրաստվում է Ձմեռային օլիմպիական խաղերին
Նմանատիպ
Մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին:
Նախապատրաստական աշխատանքների 80 տոկոսը կատարված է: Ավելին, օլիմպիական 10 մրցասպարեզներում արդեն անցկացվել է միջազգային 42 մրցաշար, որոնց ընթացքին հետևել է 50 հազար հանդիսական:
Օլիմպիական մայրաքաղաք Սոչի ‘ 9 –րդ անգամ այցելած ՄՕԿ –ի համակարգող հանձնախմբի նախագահ Ժան Կլոդ Քիլլին, ինչպես նաև օլիմպիական մրցասպարեզներում իրենց ունակությունները դրսևորած ավելի քան 4500 մարզիկներ, տարբեր մարզաձևերի մասնագետներ և միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ դրական են արտահայտվել օլիմպիական ավանի, կատարված աշխատանքների և մրցասպարեզների որակի մասին: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակն իր հերթին ասել է, որ Սոչի այցելած ՄՕԿ –ի հանձնախմբերը օգտակար շատ խորհուրդներ ու ցուցումներ են տվել կազմակերպիչներին, հակառակ պարագայում շատ բացթողումներ ու թերացումներ կլինեին:
Մայիսին հանրությանը կներկայացվեն մրցանակակիրների համար պատրաստված ոսկե , արծաթե և բրոնզե 1300 մեդալները, որոնք իրենց չափերով և կշռով հավասար են: Մեդալներից 98 –ի վրա դաջված են մարզաձևերը և մրցաձևերը բնորոշող խորհրդանիշերը: Հավաքածուի մի մասը կտրամադրվի ՄՕԿ –ի թանգարանին: Ասենք նաև ,որ պարգևները պատարաստել է ,,Ադամաս ,, ռուսական ոսկերչական ընկերությունը:
Կազմակերպիչների սպասելիքները գերազանցել է նաև մրցումների տոմսերի նկատմամբ եղած մեծ պահանջարկը, հատկապես ‘մինչև 1, 5 հազար ռուբլու արժողությանը: Հաշվված ժամերում է սպառվել առաջին խմբաքանակը: Ընդհանրապես տոմսերի 97 տոկոսը չի գերազանցում 7 հազար ռուբլու սահմանը: Կազմակերպիչները հաճելիորեն զարմացած են, որ խաղերի ծրագրում առաջին անգամ ընդգրկված սլոուպ – սթայլ, դահուկաֆրիսթայլ, թիմային գեղասահք մրցաձևերի նկատմամբ հետաքրքրությունը նույնպես մեծ է և այդ մասին է վկայում արդեն 40 տոկոսի չափով վաճառված տոմսերի քանակը:
Աղբյուրը` http://armnoc.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում