Ռոուրա. Վիլյան թիմում կարևոր օղակ է
18/03/2013 11:44
Նմանատիպ
«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Խորդի Ռոուրան «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ տոնած 3:1 հաշվով հաղթանակից հետո գնահատել է իր ֆուտբոլիստների աշխատանքը:
««Միլանի» հետ խաղից հետո ունեցած հոգնածությունը հաշվի առնելով` կարող եմ ասել, որ սա հիանալի հանդիպում էր: Գոլերը խփեցինք հակագրոհների ժամանակ, ինչը բնորոշ չէ «Նոու Կամպի» խաղերին:
Ինչ վերաբերում է Վիլյայի խաղին, ապա նա թիմում կարևոր օղակ է: Նա միշտ էլ այդպիսին է եղել, իսկ վերջին շրջանում իր գոլերով ավելի է օգնում թիմին:
Միայն ցավալի է, որ Ադրիանոն վնասվածք ստացավ: Ավելի վաղ մենք մնացել էինք առանց Պույոլի, այժմ կորցրեցինք ևս մեկ պաշտպանի»,-ասել է Ռոուրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում