Գաբոնի գլխավոր մարզիչը ցանկացել է քվեարկել Մոուրինյոյի օգտին, բայց ՖԻՖԱ-ից փաստաթղթեր չի ստացել
21/03/2013 13:25
Նմանատիպ
Կարծես թե սկանդալ է հասունանում Աշխարհի 2012 թվականի լավագույն մարզչի ընտրության հետ կապված: Այս անգամ հանդես է եկել Գաբոնի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Դուարտեն:
-Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ եղել քվեարկել Մոուրինյոյի օգտին: Մինչև նոյեմբերի 13-ը ինձ այդպես էլ չուղարկեցին համապատասխան փաստաթողթերը: Դրանից հետո ես անձամբ զանգահարեցի Մոուրինյոյին ու ասացի, որ քվեարկությանը մասնակցելու հնարավորություն չունեմ, սակայն իրեն եմ համարում լավագույնը,- Դուարտեյի խոսքերը փոխանցում են իսպանական ԶԼՄ-ները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում