Չեխ. Մեզ շատ կարևոր շաբաթ է սպասվում

Չեխ. Մեզ շատ կարևոր շաբաթ է սպասվում

«Չելսիի» դարպասապահի կարծիքով առաջիկա շաբաթն իր թիմի համար վճռորոշ է լինելու: Նշենք, որ շաբաթ «Չելսին» մասնակցելու է միանգամից երեկ մրցաշարի խաղերի` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի շրջանակներում, «Ռուբինի» հետ Եվրոպա լիգայում և «Սաուտհեմփթոնի» հետ Պրեմիեր լիգայում:

«Սա շատ կարևոր շաբաթ է լինելու, անգամ ոչ թե շաբաթ, այլ 10 օր: Այսօր մենք կարող ենք լավացնել մրցաշարային աղյուսակում մեր դիրքերը: Երկուշաբթի` դուրս գալ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Դա հիանալի կլինի:

Եթե մենք կարողանանք այս տեմպին դիմակայել և կարևոր հաղթանակներ տոնել, ապա կվերդարձնենք սեփական ուժերի նկատմամբ վստահությունը»,-ասել է Պետեր Չեխը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում