Խեդիրա. Անփոխարինելիներ չկան, բայց Մոուրինյոն հիանալի մարզիչ ու մարդ է

Խեդիրա. Անփոխարինելիներ չկան, բայց Մոուրինյոն հիանալի մարզիչ ու մարդ է

«Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հուսով է, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմում կմնա նաև հաջորդ մրցաշրջանում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք’ պորտուգալացին մասնագետը արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում գլխավորել «Ինտերը»: Սակայն նրա ապագան դեռ մշուշոտ է մնում:

-Երբեք չգիտես, թե ինչ կլինի ապագայում: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Անձամբ ես մնում եմ այն կարծիքին, որ ֆուտբոլում անփոխարինելի ֆուտբոլիստներ ու մարզիչներ չկան: Միշտ կան նոր մարդիկ, ու ֆուտբոլում միշտ այդպես կլինի: Սակայն կարող եմ ասել, որ Մոուրինյոն հիանալի մարզիչ ու մարդ է «Ռեալի» համար: Ակումբի ղեկավարությունը ժամանակին ճիշտ է վարվել’ ընտրություն կատարելով նրա օգտին,- ասել է Խեդիրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում