Ֆերգյուսոնը մտադիր է գերազանցել «Չելսիի» ռեկորդը

Ֆերգյուսոնը մտադիր է գերազանցել «Չելսիի» ռեկորդը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Պատրիս Էվրան խոստովանել է, որ թիմի գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում է գերազանցել 2004-05 թթ. մրցաշրջանում «Չելսիի» սահմանած ռեկորդը;

Հիշեցնենք’ այդ տարի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ հանդես եկող թիմը մրցաշրջանը ավարտեց վաստակած 95 միավորով: Այս պահին մանկունյանցիներն իրենց ակտիվում ունեն 80 միավոր, իսկ Պրեմիեր լիգայի այս առաջնության ավարտին մնացել է վեց տուր:

-Բոսսը իր խառնվածքով հաղթող է: Նա մեզ վրա առաջադրանք է դրել հաղթել մնացած վեց խաղերում, որոնք մնացել են մինչ առաջնության ավարտը: Նա մեզ հորդորել է կենտրոնանալ ոչ թե տիտղոսի, այլ մնացած հանդիպումների վրա:

Մենք դեռ հնարավորություն ունենք գերազանցելու ռեկորդը: Դա այն է, ինչ ցանկանում է մարզիչը: Նա հաղթանակ է ակնկալում ցանկացած խաղում: Իհարկե, մեզ դժվար կլինի, բայց միայն այդ ճանապարհով է ցանկանում ընթանալ Ֆերգյուսոնը,- ասել է Էվրան Manchester Evening News-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում