ՊՐՈ արտոնագրման դասընթացի 5 օրերը (տեսանյութ)

ՊՐՈ արտոնագրման դասընթացի 5 օրերը (տեսանյութ)

ՀՀֆ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է ապրիլի 8-ից 12-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկած ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի 5 հետաքրքիր օրերը:

Առաջին օրվա ընթացքում դասախոսությամբ հանդես եկավ ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական ղեկավար, ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ, դանիացի մասնագետ Ֆլեմմինգ Սերիցլևը: ՊՐՈ արտոնագրի դասընթացին մասնակցում են Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, հայկական ակումբների գլխավոր մարզիչներ Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, մարզիչներ Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը: Դասախոսության թեման ֆուտբոլում տաղանդի բացահայտումն էր:  Դասախոսությանը հետևեցին դաշտային մարզումները, որոնց ընթացքում ՊՐՈ արտոնագրի մարզչական դասընթացին մասնակցող 12 մարզիչները, բաժանվելով 6 խմբի կազմեցին մարզումային փոքրիկ ծրագրեր, մասնավորապես, 1-ը 2-ի դեմ, կամ 2-ը 1-ի դեմ հարձակում, պրեսսինգ, արագ անցում պաշտպանությունից հարձակման և այլն:

ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի երկրորդ օրը մասնակիցներին հյուրընկալվել էր «Միկայի» գլխավոր մարզիչ, սլովակ մասնագետ Ժոլտ Հոռնյակը: Մոտ 2 ժամվա ընթացքում Հոռնյակը ներկայացրեց իր խաղային փիլիսոփայությունը, մարզումային գործընթացի առանձնահատկությունները:

Դասընթացի երրորդ օրը ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակիցներին հյուրընկալվել էր գերմանացի հանրահայտ մարզիչ Էրիխ Ռուտեմյուլլերը, ով 1996 թ. եղել է Եվրոպայի չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսի օգնականը, իսկ ներկայումս ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ է: Ռուտեմյոլլերի՝ Հայաստան այցելելու նպատակը Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքներին, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարներին ծանոթանալն էր, ինչպես նաեւ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընթացքին հետեւելը

Դասընթացի չորրորդ օրը հիմնականում նվիրված էր սպորտային հոգեբանության թեմային, իսկ վերջին օրը՝ ապրիլի 12-ին կրկին զեկույցով հանդես եկավ ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական ղեկավար Ֆլեմմինգ Սերիցլևը: Ինչպես ստեղծել հաղթող թիմ զեկույցի շրջանակներում Սերիցլևը խոսեց ժամանակակից ֆուտբոլում հաջողության հասնելու հիմնական գրավականների մասին, ներկայացրեց «Բարսելոնայի» ակադեմիայի աշխատանքները:

Ապրիլի 22-ին ՊՐՈ արտոնագրի դասընթացներին մասնակցող մարզիչները կուղևորվեն Գերմանիա, որտեղ ապրիլի 22-ից 29-ը կհյուրընկալվեն գերմանական «Բայեր Լևերկուզեն» և «Բորուսիա Մյունխենգլադբախ» ակումբներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում