Ալվարես. Մոուրինյոն ասել է` հեռանալու է Մադրիդից
17/04/2013 19:04
Նմանատիպ
Իսպանական «Կանիլիյաս» ակումբի նախագահ Խոսե Մաունել Ալվարեսը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ պատմել է իր և «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսակցության մասին: Նշենք, որ «Կանիլիյասի» երիտասարդական թիմերից մեկում խաղում է Մոուրինյոյի որդին:
-Մոուրինյոն ասել է, որ հաջորդ մրցաշրջանում չի կարողանա զրուցել մեր ակումբի մարզիչների հետ, քանի որ չի մնալու Մադրիդում,-Ալվարեսի խոսքերը մեջբերել է championat-ը:
Հավելենք` ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ իր ապագայի մասին դեռ բանակցելու է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում