Լաուդրուպ. Միչուն պետք է հայտնվեր լավագույնների ցանկում

Լաուդրուպ. Միչուն պետք է հայտնվեր լավագույնների ցանկում

«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը զարմացել է նրանից, որ թիմի հարձակվող Միչուն չի հայտնվել Պրեմիեր լիգայի այս խաղարկության լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցանկում:

Հարձակվողը, ով «կարապների» կազմը համալրել է ամռանը’ տեղափոխվելով «Ռայո Վալյեկանոյից», այս մրցաշրջանում իր թիմի կազմում 21 գոլ է խփել: Թիմը իսպանացու հետ միասին մեկ տիտղոս է նվաճել’ Անգլիայի գավաթը:

-Եկեք սկսենք նրանից, որ յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է’ իր սանին տեսնել լավագույնների թվում: Սակայն, կարծում եմ, որ եթե ֆուտբոլիստը անգլիական միջին կարգի ակումբում իր առաջին մրցաշրջանում 20-ից ավելի գոլ է խփում, ապա դա պարզապես հիանալի արդյունք է: Կարծում եմ’ Միչուն բավարար հաջողություններ է գրանցել, որպեսզի հայտնվեր լավագույնի հավակնորդների ցանկում,- ասել է Լաուդրուպը:

Հիշեցնենք’ մրցանակին հավակնում են Մայքլ Կարիկը, Ռոբին վան Պերսին, Գարեթ Բեյլը, Լուիս Սուարեսը, Էդեն Ազարն ու Խուան Մատան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում