Մարսելոն չի խաղա «Բորուսիայի» դեմ, Մոդրիչի մասնակցությունը հարցականի տակ է
22/04/2013 13:19
Կարդացեք նաև
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Բորուսիայի» հետ առաջին խաղում չի կարող հույսեր կապել թիմի պաշտպան Մարսելոյի հետ, հաղորդում է իսպանական մամուլը: Ինչ վերաբերում է Լուկա Մոդրիչին, ապա նրա մասնակցությունը մնում է հարցականի տակ:
Հիշեցնենք’ բրազիլացի պաշտպանը վնասվածք է ստացել Լա Լիգայի’ «Լևանտեի» հետ վերջին խաղում: Նա մկանային վնասվածք ունի ու կարող է բաց թողնել ոչ միայն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը: Իսկ խորվաթ ֆուտբոլիստը կիրակի օրը չի մարզվել թիմի հետ: «Արքայական» ակումբի բժշկական անձնակազմը որոշել է Մոդրիչին հանգիստ տալ, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում