Ռոնալդո. Ռոնալդուի բախտը չի բերել, որ կա Մեսսին
22/04/2013 13:46
Կարդացեք նաև
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն համեմատել է «Բարսելոնայի ու «Արքայական ակումբի» հարձակվողներ’ համապատասխանաբար Լիոնել Մեսսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Ընտրությունը հերթական անգամ պորտուգալացու օգտին չի եղել:
-Ես ասում եմ, որ Մեսսին գերազանցում է Ռոնալդուին, քանի որ նրան ավելի ուժեղ եմ համարում: Ավելին, ես կասեմ, որ Ռոնալդուի բախտը չի բերել, որ կա Մեսսին: Ուրիշ ժամանակ պորտուգալացին լավագույնը կլիներ աշխարհում, բայց նրա բախտը պարզապես չի բերել,- ասել է Ռոնալդոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում