Մորատի. Ստրամաչիոնին կմնա «Ինտերում»
22/04/2013 13:56
Կարդացեք նաև
«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին նշել է, որ դեռ չի պատրաստվում ազատել աշխատանքից թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչիոնիին:
Նշենք’ Ա Սերիայի վերջին մրցավեճում «ներաձուրիները» Տոմազո Ռոկկիի գոլի օգնությամբ նվազագույն հաշվով առավելության հասան «Պարմայի» նկատմամբ:
-Ստրամաչիոնին մնում է, քանի որ սա վստահության հարց է, փոխըմբռնման ու նրա, թե ինչպիսի իրավիճակ է ակումբում:
Ժամանակ առ ժամանակ լինում են խնդիրներ, որոնք կարելի է վերագրել մարզչին: Բայց երբեմն այնպես է լինում, որ ոչ ոք չի կարող ազդել տվյալ իրավիճակի վրա: Կարծում եմ’ սխալ կլինի հեռացնել մարզչին, քանի որ նա ամեն ինչում չէ, որ մեղավոր է,- ասել է Մորատին:
Այժմ «Ինտերը» աղյուսակում բարձրացել է հինգերորդ տեղ, սակայն մյուս մրցակիցների համեմատ դեռ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում