Պեպե. «Ռեալը» «Բորուսիայի» հետ պետք է խաղա իր ֆուտբոլը
22/04/2013 14:05
Կարդացեք նաև
«Ռեալի» պաշտպան Պեպեն նշել է, որ իր թիմի բոլոր ֆուտբոլիստների համար մեծ նշանակություն ունի Չեմպիոնների լիգայի խաղարկության Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումը:
Հիշեցնենք’ առաջին խաղը կկայանա Գերմանիայում:
-Կարծում եմ’ մեր թիմի բոլոր ֆուտբոլիստներն էլ հասկանում են հանդիպման նշանակությունը: Մեզ համար առաջին խաղը շատ կարևոր է: Մենք պետք է դրան հանգիստ մոտենանք ու խաղանք մեր ֆուտբոլը, բայց պետք է մտածենք նաև պատասխան խաղի մասին, որում նույնպես պետք է լավ հանդիպում անցկացնել: Հուսով եմ’ հաջողությունը, որն անցած մրցաշրջանում երես թեքեց մեզնից, այս անգամ մեզ հետ կլինի,- ասել է Պեպեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում