«Բարսելոնայի» երկրպագուները ցանկանում են` Աբիդալը խաղա «Բավարիայի» դեմ
22/04/2013 14:41

Նմանատիպ
Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել’ պարզելու Չեմպիոնների լիգայի խաղարկության «Բավարիայի» հետ մրցավեճում «Բարսելոնայի» մեկնարկային կազմի հետ կապված երկրպագուների կարծիքը:
Հիմնական հարցը, մասնավորապես, կապված էր պաշտպանության կենտրոնի հետ: Հարցման արդյունքներով պարզվել է, որ երկրպագուների մեծամասնությունը հիմնական կազմում ցանկանում է տեսնել Էրիկ Աբիդալին: Այս տարբերակի օգտին քվեարկվել է հարցմանը մասնակցածների 66,4%-ը:
Հիշեցնենք’ ֆրանսիացին խաղադաշտ դուրս եկավ Լա Լիգայի 32-րդ տուրի «Լևանտեի» հետ մրցավեճում, իսկ թիմի մարզչական շտաբը գոհ մնաց նրա խաղից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում