Արիել Օրտեգային առևանգել և կողոպտել են

Արիել Օրտեգային առևանգել և կողոպտել են

Հարավամերիկյան մամուլի տեղեկություններով`Բուենոս-Այրեսում առևանգել և կողոպտել են Արգենտինայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արիել Օրտեգային: 

Օրտեգան իր մեքենայի մոտ է եղել, երբ 4 հոգի մոտեցել են նրան: Նրանք ստիպել են ֆուտբոլիստին իրենց հետ նստել մեքենան: Ճանապարհի կեսից կողոպտիչները կանգնեցրել են մեքենան, թալանել նրան: Բարեբախտաբար, կողոպտիչները չեն վնասել ֆուտբոլիստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում