Մահացել է սպորտի վարպետ Արմեն Անտոնյանը
Նմանատիպ
Ծանր կորուստ կրեց հայրենական սպորտը . 68 -ը դեռ չբոլորած կյանքին հրաժեշտ տվեց բռնցքամարտից սպորտի վարպետ , ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ , ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դոցենտ Արմեն Լևոնի Անտոնյանը : Նա բազմիցս նվաճել է Հայաստանի և ,, Բուրեվեստնիկ ,, մարզական ընկերության համամիութենական խորհրդի չեմպիոնի կոչումը :
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո Արմեն Անտոնյանը անդավաճան մնաց իր մարզաձևին և համալրեց մարզիչների շարքը : Շուտ բացահայտվեցին նրա մասնագիտական հմտությունները : Ընդամենը մի քանի տարում նրա սաներից Հակոբ Պողոսյանը դարձավ ԽՍՀՄ երիտասարդական ստուգատեսի արծաթե մեդալակիր : Հաջորդեցին շատերը , որոնցից Արտյոմ Սիմոնյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի
կոչումը : Այդուհանդերձ հարյուրավոր պարապողներից առանձնացավ ԽՍՀՄ և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր , անկախ Հայաստանից աշխարհի առաջին չեմպիոն / 1993 թ. / ու մրցանակակիր և աշխարհի գավաթակիր / 1994 թ. / Նշան Մունչյանը :
Արմեն Անտոնյանին հաջողվել է տասնամյակներ շարունակ անձնական աշակերտներ ունենալ ԽՍՀՄ –ի և Հայաստանի հավաքականներում և նա ավելի քան 10 տարի եղել է Խորհրդային Միության հավաքականի մարզչական խորհրդի կազմում :
Վաստակաշատ մարզչի կորստի պատճառած վիշտն անափ է գործընկերների , նախկին ու ներկա բռնցքամարտիկների համար : Հուշերն անսահման են , քանզի նա հիանալի մասնագետ լինելով նաև անթերի ընկեր էր ‘ օծտված նուրբ հումորով , զարմանալի հմտությամբ նմանակում էր ու հանպատրաստի բառախաղեր ստեղծում բռնցքամարտի մարդկանց
մասին :
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզաշխարհի մարդկանց անունից ցավակցում է անվանի մարզչի ընտանիքին , հարազատներին , բարեկամներին , ընկերներին :
Արմեն Անտոնյանի հիշատակը անջնջելի կման նրան ճանաչողների սրտում :
Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 24 –ին , ժամը 18 –ին , Բագրատունյաց 1 հասցեում գործող մատուռում / մայրաքաղաքի 6 –րդ հիվանդանոցի
հարևանությամբ / : Հուղարկավորությունը ապրիլի 25 –ին , նույն տեղից ‘ ժամը 14 –ին :
Հետևեք մեզ նաև Telegram-ում