Կոշտան երկարաձգել է «Վալենսիայի» հետ պայմանագիրը

Կոշտան երկարաձգել է «Վալենսիայի» հետ պայմանագիրը

Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Վալենսիան» երկարաձգել է պայմանագիրը 31-ամյա Ռիկարդու Կոշտայի հետ: Նշենք, որ ըստ վերջին համաձայնության Կոշտան «Վալենսիայում» պետք է խաղար մինչև 2014 թվականը:

Ենթադրվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է մինչ 2014/15 մրցաշրջանի ավարտը:

Տեղեկություններ կան նաև, որ Կոշտան ոչ միայն մերժել է այլ ակումբների առաջարկները, այլև համաձայնել է ներկայիս թիմում ավելի քիչ վարձատրությամբ հանդես գալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում