«Բարսելոնան» նոր խաղացողների համար կծախսի 50 մլն. եվրո
25/04/2013 13:40
Նմանատիպ
«Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը արդեն սկսել են մտածել նոր մրցաշրջանից առաջ թիմը ուժեղացնելու մասին, հաղորդում է իսպանական մամուլը:
Ակումբի նախագահ Սանդրո Ռոսելն ի սկզբանե 50 մլն. եվրո է նախատեսել նոր խաղացողներ ձեռք բերելու համար: Ակումբի ղեկավարը պատրաստվում է լրջորեն անդրադառնալ այդ հարցին, սակայն չի պարտադրի իր կարծիքը մարզչական շտաբին: Ռոսելը համատեղ որոշումներ կկայացնի ակումբի առաջին երկու մարզիչներ Տիտո Վիլանովայի ու Ժորդի Ռոուրայի, ինչպես նաև մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի հետ:
Պետք է ընդգծել, որ կատալոնական ակումբի չի բացառում’ տրանսֆերների վրա ավելի մեծ գումարներ կծախսի: Սակայն նրանք պատրաստ են նաև այն զարգացմանը, որ ամռան կազատվեն մի շարք ֆուտբոլիստներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում