ՀԱՕԿ-ի նախագահն ընդունեց Սլովակիայի պատվիրակությանը

ՀԱՕԿ-ի նախագահն ընդունեց Սլովակիայի պատվիրակությանը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 25 –ին հյուրընկալեց Սլովակիայի ԱՕԿ –ի գործկոմի անդամ , կարատեից Եվրոպայի նախկին չեմպիոն , Տրնավայի նահանգապետ Տիբոր Միկուշի գլխավորած պատվիրակությանը , որի կազմում էր նաև Եվրոպական երկրների հայկական միության անդամ Աշոտ Գրիգորյանը :

Տանտերերին ողջունելուց հետո Տիբոր Միկուշը խոսեց վերջին տասնամյակում հայ մարզիկների բարձր նվաճումների մասին : Նա տեղյակ է նաև , որ հաջողությունների գործում մեծ է ՀԱՕԿ –ի նախագահ Գագիկ Ծառուկյանի դերը :

Ողջույնի պատասխան խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ –ի նախագահ , բազկամարտից աշխարհի և Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր Գագիկ Ծառուկյանը : Նա հյուրերի համար հաճելի անակնկալ էր նախապատրաստել : Բանն այն է , որ ապրիլի 27 –ին կլրանա Սլովակիայի ԱՕԿ –ի հիմնադրման 20 –ամյակը : Այդ առթիվ Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ –ի ստեղծման 20 –ամյակի պատվին 2011 – ին թողարկված հուշամեդալը և Սլովակիայի ԱՕԿ –ի 20 – ամյակի առթիվ իր անունից շնորհավորական ուղերձը հանձնեց Տ . Միկուշին :

ՀԱՕԿ – ի նախագահը ,, Տրդատ երրորդ Արշակունի ,, մեդալ շնորհեց պատվիրակության ղեկավարին :

Տեղեկացնում է ՀԱՕԿ –ի լրատվության բաժինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում