Լինեկեր. Եզրափակչում կխաղան 22 ֆուտբոլիստներ, իսկ արդյունքում կհաղթեն գերմանացիները
25/04/2013 14:50
Նմանատիպ
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Հարի Լինեկերը, ով այժմ բրիտանական հեռուստաընկերությունում աշխատում է որպես մեկնաբան, հումորով է պատասխանել Չեմպիոնների լիգայի եզրափակչի հետ կապված իր կանխատեսմանը:
Հիշեցնենք’ մրցաշարի կիսաեզրափակչի առաջին խաղերում «Բավարիան» հաղթեց «Բարսելոնային» 4-0 հաշվով, իսկ «Բորուսիան» «Ռեալին»’ 4-1:
-Արդար է ասել, որ գերմանական ֆուտբոլը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա: Կանխատեսումը. եզրափակչում կխաղան 22 ֆուտբոլիստներ, իսկ արդյունքում կհաղթեն գերմանացիները,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք’ լեգենդար է դարձել Լինեկերի այն արտահայտությունը, որում նա ասել է’ «ֆուտբոլը խաղ է, որում 22 ֆուտբոլիստներ 90 կամ 120 րոպեների ընթացքում ներդնում են իրենց ողջ ուժերը, բայց միշտ հաղթում են գերմանացիները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում