Բենիտես. Ես լավ եմ կատարում իմ աշխատանքը
25/04/2013 15:30
Նմանատիպ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը բարձր է գնահատել իր աշխատանքը «Սթեմֆորդ Բրիջում»;
-Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա ես մինչև մրցաշրջանի վերջը պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ: Դրա ավարտից հետո միայն կսկսեմ մտածել նոր աշխատատեղի մասին: Ես պետք է իմ աշխատանքը կատարեմ ցանկացած պայմաններում: Հարկավոր է պրոֆեսիոնալ լինել ու ջանասիրաբար աշխատել: Մարդիկ կարող են ասել, որ ես ամեն ինչի հասել եմ անցյալում: Բայց մենք խոսում ենք 2, այլ ոչ թե 20 տարվա հաջողությունների մասին: Ես թոփ-ակումբի մարզիչ եմ, ու լավ եմ կատարում իմ աշխատանքը: Մեր ուժերի սահմաններում է առաջնությունը ավարտել լավագույն եռյակում,- ասել է Բենիտեսը Sky Sports-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում