Ռոնալդո. Մարդիկ Նեյմարից շատ բան են պահանջում Բրազիլիայի հավաքականում

Ռոնալդո. Մարդիկ Նեյմարից շատ բան են պահանջում Բրազիլիայի հավաքականում

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն պաշտպանել է Աշխարհի հնգակի չեմպիոնների հարձակվող Նեյմարին, հաղորդում է հարավամերիկյան մամուլը:

«Սանտոսի» հարձակվողը վերջերս հաճախ է քննադատության ենթարկվում: Քննադատում են նրա կյանքը ոչ միայն դաշտից դուրս, այլև Բրազիլիայի հավաքականի ընկերական հանդիպումների ժամանակ’ սուլելով նրան: Ճիշտ է, տորսիդան դժգոհ է ոչ միայն Նեյմարի, այլև ողջ թիմի խաղից:

-Նեյմարի ուսերին ներկայումս շատ մեծ պատասխանատվուն է դրված, և դա արդար չէ; Նա հարձակվող է, բայց չպետք է պատասխանատվություն կրի ինչպես «Սանտոսի», այնպես էլ հավաքականի գոլերի համար:

Նա երիտասարդ է, իսկ հավաքականը դեռ ձևավորման փուլում է: Անձամբ ես կասկածի չեմ ենթարկում նրա տաղանդը,- ասել է Ռոնալդոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում