Լևանդովսկին ցանկանում է խաղալ Պրեմիեր լիգայում

Լևանդովսկին ցանկանում է խաղալ Պրեմիեր լիգայում

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» դարպասը ուղարկած չորս գնդակներից հետո դարձել է Եվրոպայի ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկը:

Լեհաստանի հավաքականի հարձակվողը Բունդեսլիգայի վերջին երկու առաջնություններից յուրաքանչյուրում 20-ից ավելի գնդակներ է խփել: Բացի այդ, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում աչքի է ընկել 10 անգամ:

Նրան գնելու թեկնածուներից մեկը, ըստ ԶԼՄ-ների, «Մանչեսթեր Յունայթեդն» է: Ֆուտբոլիստի գործակալը հաստատել է, որ Ռոբերտին հետաքրքրում է Պրեմիեր լիգայի տարբերակը, բայց առաջիկա ամռանը դորտմունդյան ակումբը դժվար թե բաց թողնի իր առաջատարներից մեկին:

-Կարող եմ ձեզ մեկ բան ասել: Ռոբերտը ապագայում ցանկանում է խաղալ Պրեմիեր լիգայում: Նրա համար այն շատ հետաքրքիր առաջնություն է: Չեմ կարող ասել, թե նա երբ հանդես կգա այնտեղ, սակայն, կարծում եմ, ոչ այս ամառվանից,- ասել է գործակալ Մալիկ Բարտելը The Guardian-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում