Լեմպարդը նոր պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ

Լեմպարդը նոր պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ

The Independent-ից տեղեկանում ենք, որ Ֆրենկ Լեմպարդը նոր պայմանագիր է կնքելու «Չելսիի» ղեկավարության հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ազնվականները» չեն պատրաստվում երկարաձգել Լեմպարդի հետ պայամանգիրը և ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կվաճառեն նրան:

Աղբյուրը գրում է, որ պայմանգիրը կստորագրվի մրցաշրջանի ավարտից հետո: Այլ մանրամասներ դեռևս չկան:

Հավելենք` ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի առաջնության 26 խաղի և դարձել 13 գոլի հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում