«Ռեալի» տնօրեն. Իգուաինը կհեռանա, Բենզեման` կմնա
02/05/2013 15:32
Նմանատիպ
«Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը նշել է, որ ակումբը պատրաստվում է վաճառել հարձակվող Գոնսալո Իգուաինին: Միևնույն ժամանակ, թիմի հարձակման գծում արգենտինացու գլխավոր մրցակից Կարիմ Բենզեմայի հետ Մադրիդում հույսեր կապում են:
-Մենք ունենք Իգուաինին ու Բենզեմային: Կարիմը կմնա, Գոնսալոն’ կհեռանա: Իգուաինի փոխարեն կգան երկու այլ հարձակվողներ,- ասել է Սանչեսը եվրոպական ԶԼՄ-ների հետ զրույցում:
Աղբյուրը նաև նշում է, որ «Ռեալը» ամռանը պայքարելու է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի ու «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում