Գյոթցեն կարող է ապաքինվել մինչև «Բավարիայի» հետ եզրափակիչը

Գյոթցեն կարող է ապաքինվել մինչև «Բավարիայի» հետ եզրափակիչը

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարիո Գյոթցեն մանրակրկիտ բուժզննում է անցել այն բանից հետո, երբ վնասվածք ստացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի’ «Ռեալի» հետ պատասխան հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը, ըստ նախնական ախտորոշման’ ֆուտբոլիստի մոտ ազդրի մկանների վնասվածք կա: Ակումբի բժիշկ Մարկուս Բրաունի խոսքերով, Գյոթցեն կարող է պատրաստ լինել Չեմպիոնների լիգայի եզրափակչի’ «Բավարիայի» հետ հանդիպմանը, որը կկայանա մայիսի 25-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում