Բեյլը լրագրողների ասոցիացիայի կողմից նույնպես ճանաչվել է լավագույնը

Բեյլը լրագրողների ասոցիացիայի կողմից նույնպես ճանաչվել է լավագույնը

«Տոտենհեմի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք’ նա ավելի վաղ պրոֆեսիոնալ ֆուտբոլիտների ասոցիացիայի կողմից (PFA) նույնպես հռչակվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստ ու երիտասարդ խաղացող: Այդպիսով, ուելսցին դարձավ 14-րդ խաղացողը, ով մրցանակներ ստացավ ինչպես լրագրողների, այնպես էլ ֆուտբոլիստների միության կողմից:

Նշենք’ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Բեյլը 29 հանդիպման է մասնակցել’ դառնալով 19 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում