Ռոյս. Հուսով եմ` Գյոթցեից զատ ոչ ոք չի հեռանա «Բորուսսիայից»
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հուսով է, որ թիմի առաջատարները մրցաշրջանի ավարտից հետո չեն լքի թիմը:
Արդեն պաշտոնապես հայտնի է, որ Մարիո Գյոթցեն առաջիկա մրրցաշրջանից պաշտպանելու է «Բավարիայի» գույները: Շատ է խոսվում, որ նրա օրինակին կհետևեն նաև հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու պաշտպան Մատս Հումելսը, որոնց ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ-ակումբներ:
Անձամբ 23-ամյա Ռոյսը նույնպես հրավիրել է շատ ակումբների ուշադրությունը, սակայն հուսով է, որ Դորտմունդում կկարողանա պահել իրենց թիմային «ընտանիքին»: Իսպանական AS-ի հետ զրույցում նա ասել է. «Ես հուսով եմ, որ խաղացողներից ոչ մեկը չի հեռանա այստեղից. սա վերաբերում է ինչպես Հումելսին, այնպես էլ մյուսներին: Մթնոլորտը թիմում շատ լավն է, մենք մեզ լավ ենք զգում միևնույն քաղաքում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում